Գլխավոր տեղեկություն
Համար
N 373-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2017-14.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2017 թվականի N 373-Ա

 

«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար 976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):

2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.

2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.

3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:

4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 13-ի N 373-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Վերակազմակերպվող «Արմ-Աէրո» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆից առանձնացող «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ փոխանցվող ակտիվնԵրի ԵՎ պարտավորությունների

NN ը/կ

Ակտիվի անվանումը

Շահագործման սկիզբը

Հաշվեկշռային մնացորդային
արժեքը (դրամ)

1.

«Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք

01.01.1998 թ.

25,152,524

2.

Տուրբինային խողովակաշար

01.01.1998 թ.

19,130,334

3.

Հեռացնող ջրանցք

01.01.1998 թ.

8,193,330

4.

Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1

01.01.1998 թ.

800,000

5.

Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2

01.01.1998 թ.

800,000

6.

Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4

01.01.1998 թ.

840,252

7.

Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4

01.01.1998 թ.

840,252

8.

Սեփական կարիքների տրանսֆորմատոր

01.01.1998 թ.

50,000

9.

Սեփական կարիքների տրանսֆորմատոր

01.01.1998 թ.

50,000

10.

Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272

01.01.1998 թ.

3,000

11.

Սեփական կարիքների վահանակ

01.01.1998 թ.

19,500

12.

Սեփական կարիքների վահանակ

01.01.1998 թ.

19,500

13.

Պաշտպանական և ավտոմատիկայի պանել

01.01.1998 թ.

3,000

14.

Գեներատորի ղեկավարման պանել

01.01.1998 թ.

3,000

15.

Ազդանշանային վահանակ

01.01.1998 թ.

3,000

16.

Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110

01.01.1998 թ.

3,000

17.

Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա

01.01.1998 թ.

3,000

18.

Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա

01.01.1998 թ.

3,000

19.

Էլ. հաշվիչ EA-02 RL-3

01.02.2002 թ.

3,000

20.

Էլ. հաշվիչ EA-02 RL-3

01.02.2002 թ.

3,000

21.

Էլ. հաշվիչ EA-02 RL-4

01.02.2002 թ.

3,000

22.

Էլ. հաշվիչ EA-02 RL-4

01.02.2002 թ.

3,000

23.

Եռաֆազ հաշվիչ EA -02

01.07.2001 թ.

3,000

24.

Էլ. կռունկ՝ 5 տ բեռնատարողությամբ

01.01.1998 թ.

3,000

25.

Տեխ. ջրամատակարարման զտիչ

01.01.1998 թ.

3,000

26.

Տեխ. ջրամատակարարման զտիչ

01.01.1998 թ.

3,000

27.

Սեղանի գայլիկոնման հաստոց 2Ն 12

01.01.1998 թ.

3,000

28.

ՀԷԿ-ի ավտոճանապարհ

01.01.1998 թ.

657,680

29.

Սեղան՝ 2 կողմով

01.01.1998 թ.

3,000

30.

Զոդման ապարատ

01.01.1998 թ.

3,000

31.

6 կՎ բարձր լարման գիծ

01.01.1998 թ.

4,848

32.

Օդի ճնշակային կայանք K-33

01.01.1998 թ.

3,000

 

 Ընդամենը

 

56,615,220

 

Պարտավորություններ

   

1.

Տարաժամկետ վճարման գծով կրեդիտորական պարտք Որոտանի ՀԷԿՀ ՓԲԸ-ին

 

------------

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.01.2022, N 41-Ա 14.01.2022, N 373-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան