Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2017-22.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2017 թվականի N 210-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 52-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին`

1) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) միջև կնքված տեխնիկական աջակցության պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում ընկերությանը վերապահված գնումների կազմակերպման ու անցկացման, այդ թվում՝ մրցութային առաջարկությունների գնահատման և պայմանագրերի կազմման շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության, միջանկյալ կատարողական և ավարտական ակտերի ստուգման, ծրագրի շրջանակներում աշխատանքների, ծառայությունների ու ապրանքների համար վճարման կազմակերպման, նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և հանրային քննարկումների կազմակերպման, ինչպես նաև ծրագրի մոնիթորինգի իրականացման և ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների կազմման գործընթացներում ստանձնել պատվիրատուի լիազորությունները (այսուհետ` լիազորություններ).

2) լիազորություններն ստանձնել անվճար հիմունքներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 3

Երևան