ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2017 թվականի N 312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով.
«21.1. Սույն կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ, 14-րդ, 15-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով սահմանված խնդրահարույց դեպքերում համագործակցող կողմը սույն կանոնակարգի 7-րդ կետում սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում սույն կանոնակարգի 11-րդ կետի՝
1) 4-րդ ենթակետով սահմանված տվյալները.
2) 6-րդ ենթակետի շրջանակներում ստորև նշված խնդրահարույց դեպքերի համար հետևյալ տվյալները՝
NN |
Խնդրահարույց դեպքը |
Ծածկագիրը (գաղտնի) |
Համագործակցող կողմը |
Վարքի առանձնա-հատկու-թյունները |
1. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները (միայն զինծառայողների մասով) կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելը |
ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն |
X | |
2. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները (միայն զինծառայողների մասով) կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորած համարվելը |
ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն |
X | |
3. |
«Ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձ հայտնաբերելը |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
X | |
4. |
Անձի հոգեկան առողջության խնդիրներ ունենալը (հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակներ կամ վարքի խանգարումներ) |
«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ (համաձայնությամբ) |
||
5. |
Ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահելը (ալկոհոլի գործածում վնասակար (կործանարար) հետևանքներով) |
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ) |
||
5.1. |
Ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահելու վտանգի առկայությունը |
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ) |
||
6. |
Թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը |
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ) |
||
6.1. |
Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածումը դադարեցրած անձ` գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում կամ հաջողությամբ ավարտել է բուժման կուրսը |
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ) |
||
6.2. |
Թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու վտանգի առկայությունը |
«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ) |
21.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կանոնակարգի 21.1-ին կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության համապատասխան տարածքային գործակալությանը (բաժնին) է փոխանցում 21.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստացված տվյալները և 2-րդ ենթակետով ստացված տվյալներից՝ ծածկագրերը և վարքի առանձնահատկությունները:
21.3. Սույն կանոնակարգի 21.1-ին կետով սահմանված տվյալները տրամադրելու համար սոցիալական աջակցության կարիք ունեցող անձից համաձայնություն ստանալու գործընթացը կազմակերպում է համապատասխան համագործակցող կողմը:»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը ապահովել սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման հավելվածի 21.1-ին կետում նշված խնդրահարույց դեպքերի վարումն ապահովող պահանջների կիրառումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|