Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 մարտի 2017 թվականի N 202-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 43-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 2-ի N 202-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 3-ի N 43-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

 «ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ա. Սամուելյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան -ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Բադալյան -ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Զ. Զեյթունցյան -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ
Ա. Գևորգյան -ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Ա. Խզմալյան -Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն (համաձայնությամբ)
Է. Ավետյան -ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն (կառավարման խորհրդի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան