Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 23 փետրվարի 2017 թվականի N 188-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին» N 756-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

 1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել ըստ տարիների`

1) 2015 թվականի համար` 14 մլրդ դրամ.

2) 2016 թվականի համար` 17 մլրդ դրամ.

3) 2017 թվականի համար` 18 մլրդ դրամ:».

2) որոշման հավելվածի 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ կետով.

«

18.

«ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ» ՓԲԸ

Ռաֆիկ Մաշուրյան

ՀՀ, քաղ. Երևան, Պուշկինի 21, 103 սենյակ

286.120.941343

02656872

 
      
»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 28

Երևան