ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կարգավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանագրով հաստատված «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Հովսեփ ԲԵԴԵՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու» բառերը փոխարինել «Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2008 թ. հունվարի 15 Երևան |