Գլխավոր տեղեկություն
Համար
N 1392-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.01/6(1281).1 Հոդ.82.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1392-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված ժամանակացույցի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

4.

1) ՀՀ համայնքներ, որոնց 2016 թվականի բյուջեի համաձայն բյուջետային ծախսերը գերազանցել են 100 մլն դրամը և որոնց 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ վերապահված են մեկից ավելի համայնքային առևտրային կազմակերպության, համայնքային ոչ առևտրային կազմակերպության, համայնքային հիմնարկի կառավարման լիազորություններ
2) ՀՀ համայնքներ, որոնք 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ չեն բավարարել սույն կետի «ա» ենթակետի պահանջները (բացառությամբ այն համայնքների, որոնք արդեն ներդրել են ներքին աուդիտի համակարգ)

01.01.2017 թ.

 

 


01.01.2018 թ.

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 23

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան