Գլխավոր տեղեկություն
Համար
N 1382-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1382-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք), օտարել մրցույթով՝ որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` համաձայն հավելվածի.

2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի.

3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով.

4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1382-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ օտարման ենթակա պետական գույքի

NN ը/կ

Գույքի անվանումը

Գույքի հասցեն

Շենք, շինությունների մակերեսը(քառ. մետր)

Գույքի գնահատված արժեքը

Հողի կադաստրային արժեքը

Վաճառքի նվազագույն գինը

Գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը

1.

 Տարածք (5-րդ հարկ)

քաղ. Երևան,
Դ. Անհաղթի փողոց, 23/6 շենք, 6 տարածք

256.4

20 202 574

1 077 426

15 151 930

80 000

2.

Տարածք (2-րդ և 3-րդ հարկ)

քաղ. Երևան,
Դ. Անհաղթի փողոց 23/6

1455.5

77 758 526

42 011 474

59 091 394

120 000

3.

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված`
1) ճաշարանային մ/շ
2) պահեստ
3) պարիսպ

ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Նարեկացու փողոց

283.8

36.7

20.8

1 848 160

4 551 840

1 386 120

70 000

4.

Թիվ 23, 24 և 26 ոչ բնակելի տարածքներ

քաղ. Երևան, Կորյունի 19ա, 5-րդ հարկ

64.2

15 767 100

432 900

11 825 325

60 000

5.

Տաշիրի ԱԼԿ
1) ԱԼԿ-ի շենք
2) ծածկ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Կիրովի փողոց, թաղամաս 1

67.8

8.4

2 144 700

255 300

1 608 525

80 000

6.

«Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի զբաղեցրած տնտեսական շինություն

ՀՀ Կոտայքի մարզ,
գ. Գառնի, Ա. Սահինյան փողոց, թիվ 1/1

367.0

2 866 590

373 410

2 149 942

120 000

7.

Գրասենյակ

ՀՀ Կոտայքի մարզ,
գ. Գառնի, Մարզպետունու թիվ 2/1

336.03

3 242 670

237 330

2 432 002

120 000

8.

Շենքի տարածք

քաղ. Երևան, Հալաբյան փողոց, 22 ա

49.3

4 620 000

-

3 465 000

50 000

9.

Ճաշարան

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, թիվ 4/5

708.28

8 151 923

588 077

6 113 942

180 000

10.

Շենքի բացվածք

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հանրապետության պողոտա 30

68.81

4 160 000

-

3 120 000

70 000

11.

«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից  առանձնացված՝
1) ինֆեկցիոն մասնաշենք
2) պարիսպ

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Երիտասարդության փողոց, թիվ 8/2

2335.9

12.8

22 793 200

5 056 800

17 094 900

220 000

12.

Ձկնային տնտեսություն

ՀՀ Սյունիքի մարզ, Որոտանի համայնք (Գորիսի շրջան), Աղդուզի փողոց 1, թիվ 1

3583.8

8 605 940

4 454 060

6 454 455

250 000

13.

Տարածք

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 7-րդ փողոց, N 6/1

178.62

7 929 710

110 290

5 947 282

100 000

14.

Թիվ 16 տարածք նկուղ

քաղ. Երևան, Զարյան փողոց, 22 շենք

101.07

4 810 000

-

3 607 500

60 000

15.

Հասարակական սպասարկման կետ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Կ. Դեմիրճյան 6/1

82.36

2 210 000

-

1 657 500

80 000

16.

Սննդի սպասարկման կետ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Կ. Դեմիրճյան 6/3

369.36

12 070 000

-

9 052 500

100 000

17.

Օժանդակ շինություններ՝
1) կաթսայատուն
2) գոմ
3) ծածկ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Երևանյան փողոց, թիվ 2/1

99.0
240.0
396.0

6 860 064

729 936

3 839 321

150 000

18.

Դպրոցի շենք

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան N 7

617.28

6 249 095

 850 905

4 686 821

180 000

19.

Շենքի բացվածք

քաղ. Երևան, 16 թաղամաս, 19 շենք

115.5

7 830 000

-

5 580 000

60 000

20.

Տարածք

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ, Լեոյի նրբանցք 2

70.02

519 517

10 483

389 638

80 000

21.

Ոչ բնակելի տարածք (բացվածք)

քաղ. Երևան, Մոլդովական փողոց, 54 շենք, 56 շինություն

185.3

17 480 752

409 248

13 110 564

80 000

22.

Շենքի բացվածք

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 6-րդ փողոց, 19 շենք, թիվ 1 շինություն

241.8

7 440 000

-

5 580 000

90 000

23.

Հասարակական մասնաշենք

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր,
Զ. Անդրանիկի փողոց, թիվ 2

559.8

3 368 676

3 171 324

2 526 507

160 000

24.

Վարժարան

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Բաղրամյան փողոց 31/7

1219.07

20 377 320

832 680

15 282 990

140 000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան