Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2017 թվականի N 74-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունվարի 19-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1062-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Պողոսյան-ՀՀ մշակույթի նախարար» բառերը փոխարինել «Ա. Ամիրյան-ՀՀ մշակույթի նախարար» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Եղինյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Էդոյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ա. Սարգսյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Ա. Պողոսյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Մ. Բալդրյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» բաժնի 1-ին կուրսի ուսանող
Ա. Միքայելյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Օպերատորական» բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Ջ. Վարդանյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտական» բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Հ. Հարությունյան -Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 31

Երևան