Գլխավոր տեղեկություն
Համար
N 974-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2016 թվականի N 974-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 27-28-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մինսկի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Կարեն Կարապետյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Գևորգ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Սուրեն Կարայանինը, Վարդան Հարությունյանինը, Շուշան Սարդարյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Միքայել Փաշայանինը, Տիգրան Աբրահամյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Լիլիթ Մովսիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

(3-րդ կետը լրաց. 26.10.16 N 999-Ա)

3.1. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Մինսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

(3.1-ին կետը լրաց. 26.10.16 N 999-Ա)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2016 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Երևան-Մինսկ, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Մինսկ-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հոկտեմբերի 21-ի N 974-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Մինսկ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Կարապետյան  

- ՀՀ վարչապետ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման
և բարեփոխումների նախարար

   

Ս. Կարայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար


Վ. Հարությունյան


- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Շ. Սարդարյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Հ. Ազիզյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների
նախարարի գլխավոր խորհրդական

   

Մ. Փաշայան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

   

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար
(25.10.2016 թ.-28.10.2016 թ.)

   

Ա. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող

   

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

   

Լ. Մովսիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
աշխատակազմի եվրասիական տնտեսական միության օրենսդրության
մեթոդական ապահովման բաժնի պետ


Ա. Նաջարյան


- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

   

Դ. Ղամբարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ 
(23.10. 2016 թ.-28.10.2016 թ.)

   

Տ. Աբրահամյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Ա. Մանուկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի
նախագահի օգնական

   

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

   

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

   

Ա. Ալեքսանյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

   

Գ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող


Ա. Ուդումյան


- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)


Հ. Թումանյան


- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)


Ա. Թամրազյան


- «Հ 2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)


Վ. Գրիգորյան


- «Հ 2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)


Ն. Մուրադյան


- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)


Ն. Գալստյան


- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 26.10.16 N 999-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2016, N 999-Ա 27.10.2016, N 974-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան