040.0917.01.10.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2001 թվականի N 917
քաղ. Երևան
ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն արտաքին գովազդի մասով վերապահել`
ա) Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին.
բ) Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետներին:
1.1. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի լիազորությունները` Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
(1.1-ին կետը լրաց. 11.12.03 N 1642-Ն)
1.2. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները սոցիալական գովազդի մասով վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
(1.2-րդ կետը լրաց. 10.11.16 N 1135-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.09.2021, N 1561-Ն | 26.09.2021, N 917 | |
16.07.2020, N 1179-Ն | 22.07.2020, N 917 | |
30.11.2017, N 1514-Ն | 23.12.2017, N 917 | |
10.11.2016, N 1135-Ն | 17.11.2016, N 917 | |
11.12.2003, N 1642-Ն | 15.01.2004, N 917 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|