Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.10.17/21(564) Հոդ.269
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.09.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016324

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 սեպտեմբերի 2016 թ.

թիվ 144-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման Հավելված 1-ը և Հավելված 2-ը հաստատել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2016 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 13-ի
թիվ 144-Ն որոշմամբ

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 20-Ն որոշման

 

 Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ  N

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

 

1. Ես` ——----------- ————— ———————— ս, հանդիսանալով ———-------------------

(անուն, հայրանուն, ազգանուն)

(անվանումը)

իրավաբանական անձի ——-—————— հայտարարում եմ, որ նշված իրավաբանական

(կարգավիճակը)

 

անձի իրական շահառու է հանդիսանում`
 
:
 

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ա) -————————————---------- գ) ————————————----------------

ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)
 

քաղաքացիություն

(լրացնել առկայության դեպքում)

(լրացնել առկայության դեպքում)  

բ) ————————————----------- դ) ————————————----------------

բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք,
տուն/բնակարան)

անձնագրի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվը

(լրացնել առկայության դեպքում)

(տես սույն հայտարարության ներկայացման կարգի և
ժամկետների 7-րդ կետը)

2. Սույն հայտարարության 1-ին կետում նշված անձը իրավաբանական անձի իրական շահառու է հանդիսանում հետևյալ հիմք(եր)ից որևէ մեկով`

  
իրականում գործում է իրավաբանական անձի անունից կամ նրա օգտին, կամ
  
փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի կամ գործարար հարաբերության նկատմամբ, և (կամ) որի անունից կամ օգտին իրականացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը, կամ
  
 
քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հաշվետու թողարկողների) կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշելու դրա որոշումները, կամ
  
 
հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման և (կամ) ղեկավար մարմնի անդամ, կամ
  
 
գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

Տեղեկացված եմ, որ իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ չներկայացնելը, սխալ (այդ թվում` կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի տվյալներ ներկայացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

—————————————

————————————-----

 Ամիս/ամսաթիվ

Ստորագրություն

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի սեպտեմբերի 13-ի
թիվ 144-Ն որոշմամբ

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 20-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները:

2. Հավելված 1-ով սահմանված «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» (այսուհետ` հայտարարություն) իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրավաբանական անձի կողմից ներկայացվում է իրավաբանական անձանց պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը և այլն) կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում:

3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով սահմանված կարգով` նշված հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում թղթային եղանակով:

4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է լրացվել այն ֆիզիկական անձը, որը.

1) իրականում գործում է իրավաբանական անձի անունից կամ նրա օգտին, կամ

2) փաստացի (իրական) հսկողություն է իրականացնում իրավաբանական անձի կամ գործարքի կամ գործարար հարաբերության նկատմամբ, և (կամ) որի անունից կամ օգտին իրականացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը, կամ

3) քվեարկելու իրավունքով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քսան և ավելի տոկոսին (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հաշվետու թողարկողների) կամ իր մասնակցության ուժով կամ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշելու դրա որոշումները, կամ

4) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի կառավարման և (կամ) ղեկավար մարմնի անդամ, կամ

5) գործում է տվյալ իրավաբանական անձի հետ համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

5. Հայտարարության 1-ին կետում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձի իրական շահառուի անուն, ազգանունը:

6. Հայտարարության 1-ին կետի «ա»-ից «դ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձնագրային տվյալները` համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:

7. Հայտարարության 1-ին կետի «դ» ենթակետի առնչությամբ տեղեկատվության բացակայության դեպքում` իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձն այդ կետում լրացնում է իր անձնագրային տվյալները` փակագծում նշելով իր անուն, ազգանունը:

8. Հայտարարության 2-րդ կետում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է սույն կարգի 4-րդ կետի համաձայն իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու հիմքը:

9. Միևնույն իրավաբանական անձին վերաբերող յուրաքանչյուր հայտարարության վրա իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից դրվում է հերթական համար:

10. Երկու կամ ավելի իրական շահառուների առկայության դեպքում հայտարարության մեջ լրացվում են համապատասխան թվով իրական շահառուների տվյալները` յուրաքանչյուրի համար օգտագործելով նույն հայտարարության ձևը` հերթական համարով:

11. Հայտարարության դարձերեսին պետք է նշված լինեն սույն հավելվածով սահմանված` հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները: