ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ելնելով եվրոպական կառույցների (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն, Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով որոշում եմ.
1. Ստեղծել եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստերը պետք է գումարվեն ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի փետրվարի 7-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-808 և 2003 թվականի հուլիսի 28-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-96-Ա հրամանագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ)
|
Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
|
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
|
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
|
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
|
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
|
Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար
|
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական (հանձնաժողովի քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Գևորգյան |