ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ժամանակ գերի ընկած և անհայտ կորած զինծառայողների, պատանդ վերցված ու անհայտ կորած քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց վերադարձնելու աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից` որոշում եմ.
1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցնել հանձնաժողովի անհատական կազմը:
3. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է ՀՀ Նախագահի 2000 թ. ապրիլի 18-ի ՆՀ-553 հրամանագրով |
Կ Ա Զ Մ
գերիների, պատանդների եվ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության 3-րդ գլխավոր վարչության պետ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական
պաշտպանության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության
սահմանային ներկայացուցչության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
(համաձայնությամբ)
(կազմը փոփ. 14.03.06 ՆՀ-54-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ս. Սարգսյան |