«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հուլիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 50216264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
12 հուլիսի 2016 թ. |
N 43-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 87-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության /նշանակման/ մրցույթի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 87-Ն որոշման վերնագրում, տեքստում և հավելված թիվ 1-ում «հարյուր տոկոս» բառերից առաջ լրացնել «պետական ոչ առևտրային կազմակերպությունների և» բառերը։
2. Աշխատակազմի ղեկավար Ա. Մարգարյանին՝ որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման։
Մարզպետ` Ռ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|