Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2016 թվականի N 442-Ա

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում մշակութային ժառանգության պահպանման տարածաշրջանային կենտրոն հիմնելու հարցը, «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իտալիայի Հանրապետության մշակութային ժառանգության և գործունեության նախարարության միջև 2016-2018 թվականների մշակութային համագործակցության մասին» ստորագրվելիք գործնական ծրագրի բովանդակությունը քննարկելու, Ֆլորենցիայում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հարթակին ծանոթանալու, ինչպես նաև Վենետիկի ճարտարապետության 15-րդ միջազգային բիենալեի և «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի՝ 2016 թվականի մայիսի 24-27-ը Իտալիայի Հանրապետություն (Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան