Գլխավոր տեղեկություն
Համար
N 368-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2016 թվականի N 368-Ա

 

ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

 1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Մարգո Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 3-ի N 368-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԳՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Դավթյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Էլբակյան

- «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Փափազյան

- Մ. Մուրադյանի դուստրը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան