ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 հունիսի 2016 թ.
N 553-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 312-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին հավանություն տալու մասին» N 574-Ա որոշումը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարն ավելացնել 1,169,408.2 հազար դրամով,
2) ծախսերի գումարն ավելացել է 1,225,054.0 հազար դրամով,
3) դեֆիցիտի գումարն ավելացել է 55,645.8 հազար դրամով:
2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:
3. Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ինն ամսով հատկացնել մինչև 14,000.0 հազար դրամ` Երևան քաղաքին միջազգային վարկանիշ շնորհելու ծառայության համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |