Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2016-23.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.06.08/4(79) Հոդ.516
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի N 564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 46264.1 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 18222.1 հազ. դրամ, ինն ամսում` 22282.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դեռևս 2015 թվականին սկսված «Սևանա լճի 10 հեկտար տարածքի (Սևան-Արտանիշ հատված) անտառապատում» ծրագիրը շարունակելու և ավարտելու համար` 8611.9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 8611.9 հազ. դրամ.

2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսության (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման (300.0 հազ. դրամ) և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման (13408.4 հազ. դրամ) համար` ընդամենը 13708.4 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 300.0 հազար դրամ.

3) «Սևանա լճի 10 հեկտար տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման (900.0 հազ. դրամ) և հողի նախապատրաստական աշխատանքների իրականացման (5359.9 հազ. դրամ) համար` ընդամենը 6259.9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 900.0 հազ. դրամ.

4) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար` 17683,9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 8410.2 հազ. դրամ, ինն ամսում` 12470.3 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 3

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 2-ի N 564-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 2-ի N 564-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.12.2016, N 1315-Ն 23.12.2016, N 564-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան