Գլխավոր տեղեկություն
Համար
N 508-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.04.2016-10.11.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2015 թվականի N 508-Ա

 

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-23-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 10-ի N 508-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության բնագավառում լիազոր մարմնի կարգավիճակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18–ի N 1269-Ն որոշման մեջ փոոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2015 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպման գործունեության հավատարմագրման կարգը և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2016 թվականի սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն իրականացնող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2016 թվականի սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 27.04.16 N 352-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան