Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2016-23.04.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.247
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2016 թվականի N 232-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետում «տասն օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.

2) 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Սույն կետում նշված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:».

4) 10-րդ կետում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր» բառերով, «երեք օրվա» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ «երկու օր» բառերը՝ «երկու աշխատանքային օր» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Հաստատել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևը՝ համաձայն սույն կարգի ձևի:».

6) 24-րդ կետում «յոթ օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.

7) 26-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա» բառերով.

8) 28-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.

9) 32-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.

10) 33-րդ կետում «երրորդ օր» բառերը փոխարինել «երկրորդ աշխատանքային օր» բառերով.

11) 35-րդ կետում՝

ա. «15-օրյա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրյա» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, իսկ նոր վկայականը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

12) լրացնել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2016 թ. մարտի 15

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 29-ի N 232-Ն որոշման

 

«Ձև

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարար

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու

 

Դիմումատու

 

 

Լուսանկար

(3 x 4 սմ)

 

 

Անունը, հայրանունը (ըստ ցանկության), ազգանունը

____________________

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը

_____________________

Երբ և ում կողմից է տրվել _____________________________

 Բնակության հասցեն _____________________________

 

 Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) _____________________________

 

 

 Էլեկտրոնային փոստի հասցեն1  _________________________

 

Դիմումի առարկան

---------------------------------------------

1 Որակավորման ստուգման գործընթացի հետ կապված բոլոր ծանուցումներն իրականացվելու են հեռահաղորդագրության միջոցով: Ֆաքսով, փոստային առաքմամբ ծանուցումներ չեն իրականացվելու: Ծանուցումները նաև հրապարակվելու են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am):

 

Ներկայացնելով սույն դիմումը, հայտնում եմ, որ ցանկանում եմ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը: Այդ կապակցությամբ սույն դիմումին կից ներկայացվում են`

Կից ներկայացվող փաստաթղթեր (նշել համապատասխան վանդակները)

2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (որից մեկը փակցված է դիմումի համապատասխան տեղում).

աշխատանքային գրքույկի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենները2.

 բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.

 հայտարարում եմ, այն մասին, որ համաձայն եմ, որ ստուգվեն իմ անձնական տվյալները:

 

Դիմող _________________ ______________________ ____________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ամիսը, ամսաթիվը)
 

---------------------------------------------

2 Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսվանից:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան