ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2016 թվականի N 73-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խաչատրյան | -ՀՀ Սյունիքի մարզպետ |
Մ. Մկրտչյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Դավթյան | -ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ |
Վ. Ադոնց | -ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան | -«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Սարգսյան | -«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)». |
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կ. Սահակյան –Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագավառի մասնագիտությունների ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Թ. Մարության-Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ» բառերով,
բ. «Գ. Մանուչարյան-Գորիսի պետական համալսարանի իրավախորհրդատու, դասախոս» բառերը փոխարինել «Ս. Հայրապետյան-Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Բաբախանյան-Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Էվունց-Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Հ. Բախշյան -Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Իվանյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի ուսանող» բառերով,
գ. «Հ. Գրիգորյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մկրտչյան -Գորիսի պետական համալսարանի մանկավարժական հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանող» բառերով,
դ. «Ա. Դավթյան-Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Ստեփանյան-Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով,
ե. «Մ. Նուրիջանյան-Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մուսախանյան-Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով.
զ. «Գ. Բարխուդարյան-Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-Գորիսի պետական համալսարանի մանկավարժական բնագիտական ֆակուլտետի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|