Գլխավոր տեղեկություն
Համար
N 148-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/23(1203) Հոդ.157
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2016 թվականի N 148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող` համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.

«8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դիմերեսի՝ հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում:».

4) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 23
 Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 18-ի N 148-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սույն հայտարարագիրը կարող է լրացվել միայն, եթե միմյանց են բախվել 2 ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որի արդյունքում առաջացել է միայն ՏՄ վնաս:

Տեղեկացված ենք, որ սույն հայտարարագիրը ստորագրելով՝

1) մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չունենք,

2) ա. առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը:

2) բ. ապահովագրական ընկերությունների համաձայնությամբ լրացված համաձայնեցված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը:

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Մարզի
անվանումը
 

                           

Քաղաքի/գյուղի
անվանումը
 

 

Փողոցի (մոտակա
կողմնորոշչի) անվանումը

 

Պատահարի
ամսաթիվը

         

Օրը

Ամիսը

Տարին

Ժամը

ՊԱՏԱՀԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ

ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ

 

ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ

 

ՏՄ հաշվառման
համարանիշը

 
 

ՏՄ հաշվառման վկայագրի
համարը

 
 

ՏՄ վարորդի
անունը, ազգանունը

 
 

Վարորդական վկայականի սերիան և համարը

 
 

ՏՄ վարորդի
 հեռախոսահամարը

 
 

Գործող ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական ընկերության անվանումը

 

ՏՄ ՎՆԱՍՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ («X» նշում կատարելու միջոցով)

Ներմուծեք նկարագրությունը_9126 Ներմուծեք նկարագրությունը_9127
ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴԻ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Հայտարարագրի լրացման հրահանգը նկարագրված է դարձերեսին:

 Ձև N 2

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:

2. Հայտարարագիրը լրացվում է գրչով, ընթեռնելի ձեռագրով:

3. Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

4. «Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները։

5. Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:

6. Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:

7. Այլ նշումների համար կարելի է օգտագործել ստորև բաց մասը կամ դրանք համատեղ շարադրել և ստորագրել առանձին թղթի վրա:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ (լրացվում է ըստ ցանկության)

 

 

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Մեղավոր վարորդի պատճառած վնասի համար ապահովագրական հատուցման վճարումը հանգեցնում է ԱՊՊԱ ոլորտում մալուսի կիրառմանը` ավելացնելով հետագայում կնքվելիք ԱՊՊԱ պայմանագրերի վճարը:

 

Վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները, այդ թվում՝ թաքնված, ուսումնասիրվում և գնահատվում են ԱՊՊԱ ոլորտի փորձագետի կողմից` ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:
 

Ապահովագրական հատուցման կամ փորձաքննության փուլում առաջացած խնդիրների դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ +374-10-58-00-32 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն info@paap.am էլեկտրոնային հասցեով:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան