Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/23(1203) Հոդ.161
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2016 թվականի N 152-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ» բառից հետո լրացնել «ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ» բառերով, իսկ «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառից հետո՝ «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.

2) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և» բառերով, իսկ «պահանջով» բառը փոխարինել «պահանջներով» բառով.

3) որոշման հավելվածի վերնագիրը «ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ» բառից հետո լրացնել «ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ» բառերով.

4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն պահանջներով կարգավորվում են կերերի և կերային հավելումների (այսուհետ՝ կերեր) արտադրությանը (այդ թվում` կերերի առաջնային արտադրության), ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը, փոխադրմանը և պահպանմանն առնչվող հարաբերությունները:».

5) որոշման հավելվածի VIII գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«VIII. ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ».

6) որոշման հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«55. Կերերը փոխադրվում են համապատասխան տարաներով (բեռնարկղերով) և պահվում են միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում:».

7) որոշման հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«56. Կերերի փոխադրման տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերը պետք է պահվեն մաքուր, չոր և նորոգ վիճակում, որպեսզի կանխարգելվի կերերի աղտոտումը և ապահովվի պատշաճ մաքրման և ախտահանման իրականացումը:».

8) որոշման հավելվածի VIII գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 57.1-ին և 57.2-րդ կետերով.

«57.1. Տրանսպորտային միջոցների և (կամ) բեռնարկղերի բեռնախցիկները չպետք է միաժամանակ օգտագործվեն կերերից բացի այլ ապրանք փոխադրելու համար:

57.2. Կերերի փոխադրումն արգելվում է՝

1) առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի դեպքում.

2) փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան