ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 618-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 618-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հուլիսի 29-ի N 687-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) | |
Ա. Խոջոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Տ. Պետրոսյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | |
Դ. Կարապետյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար | |
Գ. Ղազարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ | |
Ա. Իվանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ | |
Բ. Գրիգորյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ) | |
Հ. Մուշեղյան |
- «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավական և հանրային կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ) | |
Մ. Մարտիրոսյան | - «Իջևանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Վ. Հովեյան |
- «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի վաճառքի և մարքեթինգի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ս. Մաչանյան |
- «Ագրո Մենեջմենթ» ՍՊԸ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
15.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
