Գլխավոր տեղեկություն
Համար
N 1157-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2015 թվականի N 1157-Ա

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

 Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա խնդիրների կարգավորման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 2-ի N 1157-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Հովհաննիսյան

- ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Սաքապետոյան

- ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու

Կ. Սիմոնյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Ա. Չիլինգարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ս. Եգանյան

- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական, արդարադատության գնդապետ

Ա. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ

Ք. Քաբաբյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական ոլորտի քաղաքականության վարչության պետ

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Գ. Պողոսյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչության պետ

Ա. Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Ղշեչյան

- «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան