ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2015 թվականի N 1133-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի նոյեմբերի 9-12-ը Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Երվանդ Զախարյանինը, Մանուկ Մկրտչյանինը, Տիգրան Սահակյանինը, Գառնիկ Բադալյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Անդրանիկ Պետրոսյանինը, Եղիշ Դավթյանինը, Աննա Չոբանյանինը, Հովհաննես Սանամյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Սերգեյ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով.
2) Շավարշ Քոչարյանինը, Մարինե Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Հրանտ Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջոն Կարապետյանի` Թուրքմենստան (Աշգաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. նոյեմբերի 27-ի N 1133-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-12-Ը ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ե. Զախարյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Շ. Քոչարյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Գ. Բադալյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Տ. Սահակյան | -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Պետրոսյան | -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ե. Դավթյան | -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ |
Ա. Չոբանյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ |
Մ. Հայրապետյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի պետ |
Հ. Սանամյան | -ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ |
Հ. Միրզոյան | -ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ |
Ջ. Կարապետյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Հակոբյան | -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Տ. Մելքոնյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|