Գլխավոր տեղեկություն
Համար
N 974-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161).1 Հոդ.930
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

21 հոկտեմբերի 2015 թվականի N 974-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» բառերը փոխարինել «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1. «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:».

3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին է վերապահված «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի իրականացման լիազորությունները:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 21

Երևան