Basic information
Number
N 390-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.04.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
25.04.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.04.2017
Effective date
26.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2017 թվականի N 390-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 220-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 382-Ն որոշման 1-ին կետը՝

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պարտականությունները ժամանակավորապես Հայկ Այունցի վրա դնելու մասին» N 220-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 25

Երևան