Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2015-28.01.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.726
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 860-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

26.

Պետական և զորահավաքային ռեզերվների տեղաբաշխումը, փաստացի պաշարները, դրանց օգտագործումը բացահայտող տեղեկությունները` բացառությամբ արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջանալու դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, մարդասիրական օգնության ցուցաբերման համար նախատեսված արագ արձագանքման պաշարի մասին տեղեկությունների

ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների
նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ազգային անվտանգության
ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 4
Երևան