Գլխավոր տեղեկություն
Համար
N 922-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.26/54(1143) Հոդ.777
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2015 թվականի N 922-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման ձեռքբերման ընթացակարգում ներկայացված առաջարկների գնահատման ամփոփ տվյալները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման ձեռքբերման ընթացակարգում ներկայացված գնային առաջարկների գնահատման ամփոփ տվյալները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական միջոցների հատկացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 18

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 13-ի N 922-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման ձեռքբերման ընթացակարգում ներկայացված ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐԸ

NN
ը/կ

Հայտ (առաջարկ) ներկայացնելու պահանջները

Մաքքենզի ընդ Քոմպանի

«Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերություն

Մեկնաբանություններ
ներկայացված առաջարկի վերաբերյալ

Մաքքենզի ընդ Քոմպանի

«Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերություն

1.

Յուրաքանչյուր փուլի առաջադրանքի ներքո մեթոդոլոգիայի, աշխատանքների և գործողությունների հաջորդականության մանրամասն նկարագրություն

փուլ 1

ներկայացված է

փուլ 1

ներկայացված է

   

փուլ 2

ներկայացված է

փուլ 2

ներկայացված է

Չի անդրադարձել հանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցվածքին և կարողություններին:

 

փուլ 3

ներկայացված է

փուլ 3

ներկայացված է

   

2.

Յուրաքանչյուր փուլի աշխատանքների արդյունքների նկարագրություն

փուլ 1

ներկայացված է

փուլ 1

ներկայացված է

   

փուլ 2

ներկայացված է մասնակի

փուլ 2

ներկայացված է մասնակի

Չի անդրադարձել հանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցվածքին և կարողություններին:

Չի անդրադարձել հանձնաժողովի ինստիտուցիոնալ կառուցվածքին և կարողություններին:

փուլ 3

ներկայացված է

փուլ 3

ներկայացված է

   

3.

Գնային առաջարկ և խորհրդատվության մատուցման ժամկետները

900 000 Եվրո
1-ին փուլ՝ 7 շաբաթ
2-րդ փուլ՝ 8 շաբաթ
3-րդ փուլ՝ 6-10 շաբաթ

230 000 ԱՄՆ-ի դոլար
1-ին փուլ՝ 6 շաբաթ
2-րդ փուլ՝ 7 շաբաթ
3-րդ փուլ՝ 6 շաբաթ

Գնային առաջարկը ներկայացվել է միայն
1-ին և 2-րդ փուլերի համար:

Գնային առաջարկը ներկայացվել է 1-3-րդ փուլերի համար:

4.

Առանցքային փորձագետների և նրանց ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվություն

ներկայացված է

ներկայացված է

   

5.

Աշխարհում և ԱՊՀ տարածաշրջանում նմանատիպ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվություն

ներկայացված է

ներկայացված է

   

6.

Հայաստանում նմանատիպ խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվություն (եթե այդպիսին առկա է)

ներկայացված չէ

ներկայացված է

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 13-ի N 922-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման ձեռքբերման ընթացակարգում ներկայացված ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐԸ

NN
ը/կ

ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԵՂԸ (ԸՍՏ VAULT.COM ԿԱՅՔԻ)

ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐԸ

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԸ

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԸ ԴՐԱՄՈՎ*

           

1.

Բեյն ընդ Քոմփանի
(Bain & Company)

1

---

Գնային առաջարկ չի ներկայացվել:

Գնային առաջարկ չի ներկայացվել:

           

2.

Մաքքենզի ընդ Քոմպանի (McKinsey & Company)

2

5 օգոստոսի 2015 թ.
ժամը 2303 

60000 եվրո՝ յուրաքանչյուր աշխատանքային շաբաթվա համար
900000 եվրո ընդհանուր պայմանագրի գինը՝ առանց 3-րդ փուլի աշխատանքների կատարման:
Գնային առաջարկը ներկայացված է առանց ԱԱՀ-ի:

479,043,000.0 դրամ

           

3.

Բոսթն Քնսալթինգ Գռուփ (Tne Boston Consulting Group)

3

---

Գնային առաջարկ չի ներկայացվել:

Գնային առաջարկ չի ներկայացվել:

           

4.

Սթրաթեջի ընդ փառթ օֆ Փի դաբլյու Սի նեթվոռք (Strategy &, part of the PwC network)

4

---

Գնային առաջարկ չի ներկայացվել:

Գնային առաջարկ չի ներկայացվել:

           

5.

«Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերություն
(Deloitte & Touche CIS)

5

6 օգոստոսի 2015 թ.
ժամը 1357

230000
ԱՄՆ-ի դոլար

110,013,600.0 դրամ

* Ներկայացված գնային առաջարկների վերահաշվարկը դրամով կատարվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2015 թվականի օգոստոսի 12-ին հրապարակված արտարժույթի նկատմամբ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքները. 1 ԱՄՆ-ի դոլարը հավասար է 478.32 դրամի, իսկ 1 եվրոն՝ 532.27 դրամի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան