Գլխավոր տեղեկություն
Համար
N 710-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 5 օգոստոսի 2015 թվականի N 710-Ա

 

ՋՋԷՌ ՏԻՊԻ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ 22-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Հայաստանի Հանրապետությունում ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող երկրների կարգավորող մարմինների ղեկավարների Ֆորումի 22-րդ տարեկան հանդիպումը 2015 թվականի սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու հետ կապված ծախսերը` 2,267,500.0 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 5

Երևան