Գլխավոր տեղեկություն
Համար
N 675-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530) Հոդ.529
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2015 թվականի N 675-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Միր» միջպետական ռադիոհեռուստաընկերության Հայաստանի Հանրապետության մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության արբանյակային կայանը վերազինելու նպատակով «Միր» միջպետական հեռուստաընկերությանուղղ. փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղուղղ.տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանն առաջին կիսամյակում հատկացնել 60,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Միր» միջպետական հեռուստաընկերությանուղղ. փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղուղղ դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունիսի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 18-ի N 675-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Ներդրումներ տեխնիկական վերազինման նպատակով

Նկարագրությունը
«Միր» միջպետական ռադիոհեռուստաընկերության ՀՀ մասնաճյուղ» ՓԲԸ-ի արբանյակային կայանի վերազինման նպատակով սարքավորումների ձեռքբերում

1124

ԵԿ01

Քանակական

Մշակված չէ

     

x

x

x

Որակական

Մշակված չէ

     

x

x

x

Ժամկետայնության

Մշակված չէ

     

x

x

x

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

x

60,000.0

60,000.0

60,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1124 Մշակույթի ոլորտում հրատարակչական և տեղեկատվական ծառայությունների ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության տեղեկացվածության և կրթական մակարդակի աճ` նպաստելով զարգացման ծրագրերի կրթական նպատակների իրագործմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Միր» միջպետական ռադիոհեռուստաընկերության ՀՀ մասնաճյուղ» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան