Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.302
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2015 թվականի N 369-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի 55-րդ կետի 4-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ կետերով.

«3.1. Սույն որոշման N 3 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

3.2. Սույն որոշման N 4 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությունը:

3.3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

3.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:».

2) որոշումը լրացնել NN 3 և 4 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.

3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 20-ի N 60 որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական և անտառտնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:».

4) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթավորման անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:

10.2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 11

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 9-ի N 369-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Պիրոտեխնիկական (հրագործական) արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ հաստատված «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 2-ի N 41 որոշմամբ հաստատված «Բարձր ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 20-ի N 57 որոշմամբ հաստատված «Պայթյունավտանգ նյութերի և դրանց հիման վրա պատրաստված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ հաստատված «Անձնական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 9-ի N 369-Ն որոշման

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 15-ի N 33 որոշմամբ հաստատված «Փոքրածավալ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Ճեպընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին», «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան