ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի երրորդ պարբերության համաձայն`
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2004 թ. փետրվարի 5-ի N 46-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ կարգ) լիցենզավորող մարմին տվյալ հայտատուի` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) փորձաքննական եզրակացություն ներկայացնելու հետ կապված գործառույթներն ու գործունեության կազմակերպման ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121- Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակը լիցենզավորող մարմնին տվյալ հայտատուի` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալն է:
(4-րդ կետը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
5. Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման համար մասնագիտորեն հիմնավորված փորձաքննական եզրակացության ապահովումը.
բ) տվյալ հայտատուի վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ լիցենզավորող մարմնին փորձաքննական եզրակացության, հայտին կից փաստաթղթերի և գործունեության իրականացման մասին կիսամյակային հաշվետվությունների ընդունման, դրանց քննարկման, լիցենզիայի ձևակերպման, տրված լիցենզիայի մասին բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին տեղեկացնելու գործընթացի ապահովումը:
(5-րդ կետը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Հանձնաժողովի գործառույթներն են`
ա) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար լիցենզավորվող գործունեության իրականացմանն անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների ու անալիտիկ գործիքների, գործունեության իրականացման վայրի, վտանգավոր թափոնների տեղադրման վայրի ընտրության և անհրաժեշտ պայմաններով ապահովվածությանը վերաբերող փաստաթղթերի համապատասխանության ստուգումը.
բ) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակով տվյալ հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ու գնահատումը, լիցենզավորվող գործունեության նպատակահարմարության վերաբերյալ փորձաքննական եզրակացության կազմումն ու այն լիցենզավորող մարմին ներկայացնելը.
գ) լիցենզավորվող գործունեության` էկոլոգիապես անվտանգ եղանակների ու պայմանների վերաբերյալ առաջարկություններ տալը.
դ) լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշման հիման վրա հայտատուի անունով լիցենզիայի ձևակերպումը.
ե) լիցենզավորող մարմնից ստացված հայտի ու դրան կից փաստաթղթերի և գործունեության իրականացման մասին կիսամյակային հաշվետվություններ ստանալը.
զ) տրված լիցենզիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին տեղյակ պահելը:
(6-րդ կետը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն, խմբ. 11.05.15 N 361-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:
8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են լիցենզավորող մարմնից հայտն ու փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում:
9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը:
11. Հանձնաժողովի նախագահը՝
ա) լիցենզավորվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն կազմելու նպատակով, տվյալ գործունեության շրջանակներում, հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել համապատասխան մասնագետների:
(11-րդ կետը խմբ. 11.05.15 N 361-Ն)
12. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝
ա) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.
բ) ուսումնասիրում է լիցենզավորող մարմնից ստացված հայտն ու դրան կից փաստաթղթերի լիակազմությունը.
գ) կազմակերպում է հանձնաժողովի նիստերի հրավիրման աշխատանքները.
դ) ապահովում է լիցենզիայի ձևակերպումը:
13. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին.
բ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.
գ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.
դ) քննարկման արդյունքների հիման վրա կազմում է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը և հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրություններով այն ներկայացնում հանձնաժողովի նախագահին՝ ստորագրության.
ե) գրանցում է լիցենզավորող մարմնից ստացված հայտն ու դրան կից փաստաթղթերը, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, փորձաքննական եզրակացությունները և գործունեության իրականացման մասին կիսամյակային հաշվետվությունները:
(13-րդ կետը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն)
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 17.12.07 N 887-Ն, 02.03.11 N 157-Ն, խմբ. 11.05.15 N 361-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2004 թ. փետրվարի 5-ի N 46-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ բնապահպանության նախարար |
- միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ |
- միջգերատեսչական հանձնաժողովի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների նախարարության
ներկայացուցիչ
ՀՀ առողջապահության նախարարության
ներկայացուցիչ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
ներկայացուցիչ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
ներկայացուցիչ
ՀՀ բնապահպանության նախարարության
ներկայացուցիչ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
անվտանգության ծառայության ներկայացուցիչ
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ներկայացուցիչ
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
- միջգերատեսչական հանձնաժողովի |
(հավելվածը փոփ. 17.12.07 N 887-Ն, խմբ. 02.03.11 N 157-Ն, 11.05.15 N 361-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.04.2018, N 448-Ն | 20.05.2018, N 46-Ն | |
11.05.2015, N 361-Ն | 23.05.2015, N 46-Ն | |
02.03.2011, N 157-Ն | 19.03.2011, N 46-Ն | |
17.12.2007, N 887-Ն | 05.01.2008, N 46-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|