Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2015 թվականի N 401-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից.

4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի N 401-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

մրցույթով օտարման ենթակա պետական գույքի

NN
ը/կ

Գույքի գտնվելու վայրը
(հասցեն)

Գույքի անվանումը

Անշարժ գույքի մակերեսը(քառ.
մետր)

Գույքի գնահատ-ված արժեքը
(դրամ)

Անշարժ գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հա)

Հողամասի կադաստրա-յին արժեքը
(դրամ)

Գույքի վաճառքի նվազա-գույն գինը
(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)
(դրամ)

Գույքի գնահատ-ման ամսաթիվը

1.

քաղ. Երևան, Շենգավիթ, Արցախի փողոց 16/16 շինություն

շենք-շինություն

430.6

46 464 026

0.31114

14 075 974

46 464 026

139 344

21.01.2015 թ.

2.

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածք 2613 կմ +ՆԾ.45

ավտոտնակ

40.3

930 512

0.0071

37 488

930 512

48 000

05.11.2014 թ.

3.

ՀՀ Լոռու մարզ,

քաղ. Սպիտակ, Շիրակի խճուղի

ճաշարան

95.85

1 340 000

0.05

264 000

1 340 000

60 000

10.11.2014 թ.

4.

ՀՀ Տավուշի մարզ,

գյուղ Գետահովիտ

պահեստ

315.0

3 166 520

0.1035

546 480

3 166 520

97 800

13.11.2014 թ.

5.

ՀՀ Տավուշի մարզ,

գյուղ Հովք

անասնաշենք

519.6

5 313 400

1.29

1 857 600

5 313 400

137 976

13.11.2014 թ.

աշխատողների սենյակ (կիսակառույց)

130.2

6.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 2/1

Մասիսի բնակելի տաքացվող տնակ

17.8

148 220

0.00404

118 776

148 220

60 000

17.11.2014 թ.

7.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 2/2

Մասիս կայարանի լոկոմոտիվ բրիգադների հանգստի տուն

1037.2

24 140 200

0.087

2 557 800

24 140 200

184 464

11.11.2014 թ.

8.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Սևանի երկաթգծի կայարանից արևմուտք

պահեստ

233.1

2 090 578

0.0791

982 422

2 090 578

155 008

30.01.2015 թ.

հարթակ

558.63

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան