Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2015-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110).1 Հոդ.208
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «ինքնաշատրվանող» բառից հետո լրացնել «և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող)» բառերով.
3) որոշման 3.1-ին կետի 3-րդ ենթակետում «2014 թ. դեկտեմբերի 25» բառերը փոխարինել «2015 թ. դեկտեմբերի 25» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 18 Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 242-Ն որոշման |
|
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1233-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ |
տարի |
տարի |
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշների փոփոխությունը 1. Քաղաքականության միջոցառումներ 1.1. Ծառայություններ |
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման ծառայություններ Նկարագրությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացում |
1016 |
ԱԾ 04 |
Քանակական |
Լուծարված հորերի թիվն ըստ կնքված պայմանագրերի |
|
|
Որակական |
Մշակված չէ |
|
|
Ժամկետայնության |
Ֆինանսավորումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում |
|
|
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
|
X |
4,926.0 |
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական-վերլուծական ծառայություններ |
Վերջնական արդյունքի նկարագրությունը Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում ու պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում |
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ |
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման ծառայություններ Նկարագրությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացում |
1016 |
ԱԾ 05 |
Քանակական |
Լուծարված կամ լուծարման ենթակա հորերի քանակը |
47 |
|
Քանակական |
Կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա հորերի քանակը |
40 |
|
Որակական |
Մշակված չէ |
|
|
Ժամկետայնության |
2015 թվականի դեկտեմբերի 25 |
|
|
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
|
X |
102,571.4 |
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական-վերլուծական ծառայություններ |
Վերջնական արդյունքի նկարագրությունը Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում ու պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում |
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ | |
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |