ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2010 թվականի N 309-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2541286, տրված` 10.06.2009 թ.), որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, Երևան քաղաքի Ա. Սարգսյան 8 հասցեում գտնվող` 637.5 քառ. մետր մակերեսով` չորրորդ աստիճանի վնասվածությամբ շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.047508 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) նվիրել Երևանի քաղաքային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Երևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 31 Երևան |
|