Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.10/12(1101).1 ՄԱՍ 2 Հոդ.111.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 89-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 151-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 6542859 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 575771592 դրամ սուբսիդիան ենթակա չէ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար նախատեսված 1260 600 000 դրամ գումարից 428390655 դրամը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 7788921 լիտր դիզելային վառելանյութի մատակարարումները կազմակերպելու նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 151-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 6542859 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 575771592 դրամ սուբսիդիան պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա սահմանված կարգով թողնել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութի բաշխումն իրականացնելու նպատակով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 935-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 151-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 11
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 89-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցմանը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

2. Ծրագրի ավարտը սահմանել 2015 թվականի նոյեմբերի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա մատակարար ընկերությանն է հատկացնում 428390655 դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 7788921 լիտր դիզելային վառելանյութ՝ 1 լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար: Պայմանագրով պարտադիր ամրագրվում են մատակարար կազմակերպության պարտավորությունները և պատասխանատվությունը պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 151-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 6542859 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 575771592 դրամ սուբսիդիան պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա սահմանված կարգով թողնվում է «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2015 թվականի ընթացքում՝ համաձայն N 1 աղյուսակի բաշխումն իրականացնելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից լրացված և հաստատված սույն ծրագրի N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարին.

4) մատակարար կազմակերպությունից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

5) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

6) ծրագրի ավարտից և մատակարար կազմակերպության կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

4. Նախատեսված 14331780 լիտր դիզելային վառելանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն N 1 աղյուսակի` հետևյալ չափանիշներով՝

1) հողօգտագործողներին` մարզպետարանների հսկողությամբ՝ ելնելով հողօգտագործողի կողմից մշակվող հողատարածքի չափից` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով՝ առավելագույն քանակը սահմանելով 600 լիտր.

2) գյուղատնտեսական կոոպերատիվներին` մարզպետարանների հսկողությամբ՝ ելնելով կոոպերատիվի հողի նկատմամբ համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթերից՝ հաշվի առնելով փաստացի մշակվող հողատարածքի չափը, որը հաստատվում է կոոպերատիվի իրավասու մարմնի կողմից և ներկայացվում համայնքի ղեկավարին` 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով.

3) Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2013 թվականի աշնանացանի համար ընդգրկված 72 շահառուներին` մարզպետարանների հսկողությամբ, 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքված պայմանագրում նշված հեկտարի համար` հաշվի առնելով շահառուի գրավոր դիմումը համայնքի ղեկավարին.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի գիտական կենտրոնների և կազմակերպությունների համար ելնելով փաստացի մշակվող հողատարածքի չափից ներկայացված պահանջարկի հիման վրա` համաձայն N 1 աղյուսակի:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, հիմք ընդունելով համայնքներում 2014 թվականին փաստացի մշակված հողատարածքները, հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի բաշխացուցակը՝ համաձայն սույն ծրագրի N 1 ձևի, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում են մատակարարին.

2) իրականացնում են սույն ծրագրի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով իրենց վերապահված աշխատանքները.

3) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող դիզելային վառելանյութի քանակությունները՝ համաձայն N 1 աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված դիզելային վառելանյութի խմբաքանակը լրացուցիչ պահանջարկ ներկայացրած մարզերին վերաբաշխելու համար.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և ցուցակների կազմումը` համաձայն սույն ծրագրի N 4 ձևի.

5) ապահովում են հավաքագրված գումարների փոխանցումը մատակարարի բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն սույն ծրագրի N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն կատարելու և հսկողություն իրականացնելու համար.

7) ծրագրի ավարտից հետո 15 օրվա ընթացքում ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն սույն ծրագրի N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու մատակարարին:

6. Մատակարարը պարտավոր է՝

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին և 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան 7788921 լիտր դիզելային վառելանյութ և սույն ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին.

2) Հայաստանի Հանրապետություն ներկրած դիզելային վառելանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության եզրակացությունները.

3) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից լրացված և հաստատված սույն ծրագրի N 1 ձևերի ու դիզելային վառելանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների` համաձայն սույն ծրագրի N 4 ձևերի.

4) դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնել 1 լիտրը 350 դրամ արժեքով.

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի, անհրաժեշտության դեպքում նաև ըստ համայնքների հավաքագրված գումարների և իրացված դիզելային վառելանյութի քանակների մասին.

6) մարզպետների կողմից լրացված և հաստատված սույն ծրագրի N 1 ձևով դիզելային վառելանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատված սույն ծրագրի N 3 ձևը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված սույն ծրագրի N 3 ձևում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարել համապատասխան համայնք՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն սույն ծրագրի N 5 ձևի.

10) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` ըստ համայնքների հաստատված դիզելային վառելանյութն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց և ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.

11) Հայաստանի Հանրապետության մարզերում դիզելային վառելանյութի վաճառքը մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. ծրագրի կատարման մասին հաշվետվություն (սույն ծրագրի ձև N 3),

բ. ֆինանսական հաշվետվություն:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Դիզելային վառելանյութի՝
գյուղատնտեսական
աշխատանքների համար
հատկացված
քանակը, որից`
(լիտր)

Սույն ծրագրի մատակարար կազմակերպության միջոցով
(լիտր)

2014 թ. Ֆլեշ ՍՊԸ-ի մոտ մնացած մնացորդը(լիտր)

1.

Արագածոտն

1000000

500000

500000

2.

Արարատ

299700

99700

200000

3.

Արմավիր

2000000

1100000

900000

4.

Գեղարքունիք

3467080

1967080

1500000

5.

Լոռի

1300000

600000

700000

6.

Կոտայք

372000

122000

250000

7.

Շիրակ

3500000

2250000

1250000

8.

Սյունիք

1500000

650000

850000

9.

Վայոց ձոր

250500

100500

150000

10.

Տավուշ

550000

307141

242859

11.

«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ

28000

28000

 

12.

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ

10000

10000

 

13.

«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

2000

2000

 

14.

«Հայկական միրգ» ԲԲԸ

1500

1500

 

15.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Բալահովտի ուսումնափորձարարական տնտեսություն

30000

30000

 

16.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ
Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի մասնաճյուղի Արմավիրի փորձամելիորատիվ կայան

15000

15000

 

17.

ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ Խաղողապտղագինե-գործության գիտական կենտրոնի մասնաճյուղի Նալբանդյանի փորձակայան

6000

6000

 

Ընդամենը

14331780

7788921

6542859

 

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ ___________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20 թ.

 

ՀԱԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված դիզելային
վառելանյութի քանակը
(լիտր)

Հատկացված դիզելային
վառելանյութի դիմաց
հավաքագրման
ենթակա գումարը
(դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 Ընդամենը

   

 

Գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ

_______________  ______________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ _____________________ ՄԱՐԶԻ ___________________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրի տվյալները

Գնված դիզելային
վառելանյութի քանակը (լիտր)

Ստորագրությունը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

 

Համայնքի ղեկավար

____________________  ________________

 

(Կ.Տ.) (անունը, ազգանունը)  (ստորագրությունը)

 

 

Ձև N 3

Հաստատում եմ

մարզպետ

_______________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ

 ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը

Համայնքին նախատեսված քանակությունը(լիտր)

Համայնքում փաստացի վաճառված քանակությունը(լիտր)

Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Մատակարար կազմակերպության անվանումը

 ____________________

 

(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

 

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտագործողի
անունը, ազգանունը, հայրանունը

Հողօգտագործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատարածքի չափը
(հա)

Դիզելային վառելանյութի քանակու-թյունը
(լիտր)

Դիզելային վառելանյութի դիմաց վճարված գումարը(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտա-գործողի ստորա-գրությունը

               
               
               
               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

____________________
(Կ.Տ.) (ստորագրությունը)

 

 

Ձև N 5

 

Ա Կ Տ

 

ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և ___________________________ ընկերության տնօրեն _________________-ը, մյուս կողմից, սույն ակտով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 89 -Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, _________________________ ընկերության հաշվեհամարին փոխանցված _____________________ դրամի դիմաց մատակարարը 20____ թվականի ___________________-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:

 

ՀԱՆՁՆԵՑ

ԸՆԴՈՒՆԵՑ

______________________-ի տնօրեն

____________________________________

____________________________________

Կ.Տ.

___________________համայնքի ղեկավար

____________________________________

____________________________________

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան