Գլխավոր տեղեկություն
Համար
N 214-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2015 թվականի N 214-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 19-ի N 214-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Օհանյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Գ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Հ. Մանուկյան

- ՀՀ արդարադատության նախարար

Ա. Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ա. Երիցյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար

Գ. Ղազարյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ս. Եսայան

- «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Պ. Պետրոսյան

- «Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան