ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ 1994 թվականի դեկտեմբերի 28-ին «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի պահանջների խախտմամբ, հավաստելով կուսակցությունների ազատ գործունեությունը և օրենքի գերակայությունը երաշխավորելու հրամայականը, որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին» ՆՀ-405 հրամանագիրը:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
|
|