ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի նոյեմբերի 25-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-847 հրամանագրի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (ներդրումների և արտահանման հարցերով)» բառերը փոխարինել «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն» բառերով:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|