Գլխավոր տեղեկություն
Համար
N 1450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084).1 Հոդ.1231.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1450-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել ոչ ավելի, քան 54,218.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`

1) ավելացված արժեքի հարկի գծով` 2013 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 3,358.8 հազ. դրամ, և 2014 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 26,557.2 հազ. դրամ.

2) եկամտային հարկի գծով` 2013 թվականի տարեկան գործունեության արդյունքների հիման վրա սույն որոշման N 3 հավելվածում նշված ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների մասնակի փոխհատուցման համար` 860.6 հազ. դրամ, և 2014 թվականի գործունեության արդյունքների հիման վրա տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուծված (մուծվելիք) գումարների մասնակի փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 23,441.6 հազ. դրամ:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` կազմել սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը` հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2013 և 2014 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.

2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`

ա. 2013 և 2014 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքների հիման վրա ընկերությունների կողմից եկամտային հարկի վճարների հաշվետվություններում արտացոլված` վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,

բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի հաշվարկների պատճենները.

3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու մասին տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):

6. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված եկամտային հարկի վճարները` սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարի սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարի 61.19 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի վճարումների վերաբերյալ համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.

4) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքների հիման վրա ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի վճարումների վերաբերյալ հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան 2014 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 3 հավելվածի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1450-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(54218.1)

   

այդ թվում`

 

04

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

(54218.1)

 

այդ թվում`

 

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

(54218.1)

այդ թվում`

 

02. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

(54218.1)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(54218.1)

   

այդ թվում`

 
   

Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

(54218.1)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

54218.1

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

54218.1

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

54218.1

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

54218.1

     

ՀՀ կառավարություն

54218.1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1450-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2.Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

Նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված՝ անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում



1011



ԾՏ01

Շահառուների քանակը

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվը

(154)

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

(54218.1)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

     

Շահառուների ընտրության չափանիշները
Նպաստ ստանալու իրավունք տվող անապահության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային
դասիչը

Անվանումը
50 տոկոս տեսողությունից հաշմանդամներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ԱԱՀ-ի և եկամտային հարկի փաստացի վճարված գումարների փոխհատուցում

Նկարագրությունը
Հայաստանի կույրերի միավորման աշխատողների առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ԱԱՀ-ի և եկամտային հարկի փաստացի վճարված գումարների փոխհատուցում

1160

ԱԿ504

Շահառուների քանակը

Ծրագրով փոխհատուցում ստացող ՍՊԸ-ների թիվը

12

 

Որակական

Մշակված չէ

X

 

Ժամկետայնություն

Մշակված չէ

X

 

Գումարը (հազ. դրամ)

 

X

54218.1

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1160 Հաշմանդամներին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը

Նվիրատվություն ստացողի անվանումը
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրային
դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե (հազ. դրամ)

1011

   

ԾՐԱԳԻՐ

 
   

Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

(54,218.1)

   

Ծրագրի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

   
   

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

   
   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԾՏ01

10.04.01.02

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

(54,218.1)

   

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված՝ անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում

   

1160

   

ԾՐԱԳԻՐ

54,218.1

   

Հաշմանդամներին աջակցության ծրագիր

 
   

Ծրագրի նկարագրությունը

 
   

Հաշմանդամներին բժշկասոցիալական վերականգնման, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման և վերականգնողական ծառայություններ

 
   

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը

 
     
   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

ԱԿ504

11.01.01.01

50 տոկոս տեսողությունից հաշմանդամներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ԱԱՀ-ի և եկամտային հարկի փաստացի վճարված գումարների փոխհատուցում

 
   

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հայաստանի կույրերի միավորման աշխատողների առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ԱԱՀ-ի և եկամտային հարկի փաստացի վճարված գումարների փոխհատուցում

 
     
   

Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպություն

54,218.1

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1450-Ն որոշման

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՒԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ, ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼԻՔ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN ը/կ

Ընկերությունների անվանումները

2013 թվականի տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ 2013 թվականի պետական բյուջեից փոխհատուցման ենթակա, սակայն չփոխհատուցված գումարները

Նախորդ տարիների
ՀՀ պետական բյուջեներից ավելի ֆինանսավորված և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցման ենթակա գումարները

ավելացված արժեքի հարկի գծով

եկամտային հարկի գծով

ավելացված արժեքի հարկի գծով

եկամտային հարկի գծով

1.

ԵԿՄ «Երևանի թիվ 2 ՈՒԱՁ» ՍՊԸ

2403.6

16.6

0.0

 0.0

2.

ԵԿՄ «Երևանի թիվ 3 ՈՒԱՁ» ՍՊԸ

101.8

132.6

0.0

0.0

3.

ԵԿՄ «Հրատարակչություն»
ՍՊԸ

558.1

252.8

0.0

0.0

4.

ԵԿՄ «Էջմիածնի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

0.0

0.0

-176.0

5.

ԵԿՄ «Վանաձորի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

0.0

-16.3

0.0

6.

ԵԿՄ «Արմավիրի ՈՒԱՁ» ՍՊԸ

13.2

0.0

0.0

0.0

7.

ԵԿՄ «Կապանի ՈՒԱՁ» ՍՊԸ

175.6

115.4

0.0

0.0

8.

ԵԿՄ «Աշտարակի ՈՒԱՁ» ՍՊԸ

0.0

0.0

0.0

6.6

9.

ԵԿՄ «Գյումրիի ՈՒԱՁ» ՍՊԸ

92.8

239.7

0.0

0.0

10.

ԵԿՄ «Սևանի ՈՒԱՁ»
ՍՊԸ

8.8

0.0

0.0

0.0

11.

ԵԿՄ «Երաժշտական կոլեկտիվ» ՍՊԸ

0.0

67.7

0.0

0.0

12.

ԵԿՄ «Մշակույթի տուն» ՍՊԸ

4.9

35.8

0.0

0.0

 

 Ընդամենը

3358.8

860.6

-16.3

-182.6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան