Գլխավոր տեղեկություն
Համար
N 866-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.10.2014-30.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.20/56(355) Հոդ.861
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվականի N 866-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՆ ՈՒ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 20-ի ՆՀ-121-Ն հրամանագրի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 12
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 17-ի N 866-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) իրավահաջորդն է:

3. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի հիման վրա:

4. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

6. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից, նախագահի տեղակալներից, կոմիտեի աշխատակազմից, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:

8. Կոմիտեի նպատակներն ու խնդիրներն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն է` բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության ու Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակներով:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անվտանգության նորմերի ու կանոնների, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

2) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման լիցենզիայի տրամադրման նախապատրաստական աշխատանքների իրականացումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

3) լիցենզավորված անձանց կողմից լիցենզիայի պայմանների ու պահանջների չկատարման դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

4) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատումը, փորձաքննության կազմակերպումն ու անցկացումը.

5) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ամրապնդման նպատակով հետազոտությունների կազմակերպումը և անցկացումը.

6) լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի և տրված լիցենզիաների պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը.

8) հնարավոր վթարային իրավիճակներին լիցենզավորված անձանց պատրաստվածության վերահսկումը.

9) վթարային իրավիճակների դեպքում` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրավիճակի գնահատում և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

10) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ` իր իրավասությունների սահմաններում վերահսկողության իրականացում.

11) միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

12) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում` լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր տալը.

13) Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման իրավունքը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին.

14) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված լիցենզավորված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկելը, իսկ օրենքով սահմանված դեպքերում` խախտումներին վերաբերող նյութերն իրավապահ մարմիններ ներկայացնելը.

15) միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակը պարզելու նպատակով` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող աշխատանքների տեսչական ստուգումների անարգել անցկացում` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող (այդ թվում` ձայնագրող ու տեսագրող) սարքեր, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների արտադրական տեղամասեր անարգել մուտք գործելը, անհրաժեշտ փորձանմուշներ վերցնելն ու տվյալներ ստանալը, անհրաժեշտ սարքեր տեղադրելը.

16) տեսչական ստուգման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա մասնագետների` սահմանված կարգով ներգրավումը.

17) շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրացուցիչ քննության իրականացում և խախտումների մասին տվյալների բանկի ստեղծում.

18) միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման իրականացում.

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, ֆիզիկական անձանց ու զանգվածային լրատվության միջոցներին միջուկային և ճառագայթային անվտանգության մասին տեղեկատվության տրամադրում.

20) միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ անվտանգության կարգավորման հարցերով համագործակցություն.

21) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերի համակարգում.

22) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում` «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխան.

23) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետությունում, նրա առանձին հատվածներում կամ ատոմային էներգիայի օգտագործման առանձին օբյեկտներում միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի մասին հաշվետվություն ներկայացնելը.

24) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինների հետ համատեղ` իր իրավասության սահմաններում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրականացում.

25) պետական մարմիններից ու կազմակերպություններից միջուկային և ճառագայթային անվտանգության գնահատման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկատվության ստացում.

26) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունում.

27) շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկման (մոնիթորինգ) և վերահսկողության իրականացում:

(9-րդ կետը լրաց. 18.09.14 N 1004-Ն)

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

11. Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:

12. Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

13. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

14. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

15. Կոմիտեի նախագահը`

1) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականին, կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների և 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին (գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն), ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

8) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

9) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, հաստիքացուցակը և պահպանման ծախսերի նախահաշիվը.

10) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կոմիտեին վերապահված 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տնօրենների (գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

12) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերստուգման արդյունքները.

13) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը.

15) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

16) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ, ինչպես նաև դասային աստիճանն իջեցնում և զրկում է դասային աստիճանից.

17) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է դասային աստիճաններ.

18) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

19) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

16. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

17. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային (առանձնացված) ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

6) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

7) պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

8) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին.

9) կոմիտեի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

10) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

18. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը կոմիտեին` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

19. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

20. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

21. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

22. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

23. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

24. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

25. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

26. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

27. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

28. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:

31. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ):

33. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է կոմիտեի նախագահը:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

34. Կոմիտեի աշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կոմիտեի նախագահը` օրենքներով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

35. Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

36. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքներով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, կոմիտեի նախագահի հրամանների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

39. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

40. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքներով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

5) օրենքներով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի առաջատար ծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի կրտսեր ծառայողների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացնում կոմիտեի նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

16) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

17) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

41. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը` աշխատակազմի ղեկավարը, ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի նախագահի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

42. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

43. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

45. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

46. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելվածը լրաց. 18.09.14 N 1004-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 17-ի N 866-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Միջուկային անվտանգության վարչություն

Ճառագայթային անվտանգության վարչություն

 

2. Բաժիններ

 

Տեխնիկական բաժին

Ֆինանսահաշվապահական բաժին

Միջուկային տեղեկատվության և միջազգային համագործակցության բաժին

Իրավաբանական և լիցենզավորման բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ներքին աուդիտի բաժին

(հավելվածը լրաց. 19.04.12 N 477-Ն, փոփ. 03.04.14 N 352-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 17-ի N 866-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

NN
ը/կ
Անվանումը Գործարկման
տարեթիվը
Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
Քանակը Գումարը
(դրամ)
Մնացորդային
արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1997 թ. 1206000 2 2412000 0
2. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1997 թ. 1100000 4 4400000 0
3. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1998 թ. 2027100 1 2027100 0
4. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1997 թ. 1497000 1 1497000 0
5. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1996 թ. 832000 3 2496000 0
6. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1996 թ. 747000 4 2988000 0
7. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1996 թ. 963380 5 4816900 0
8. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1996 թ. 510065 5 2550325 0
9. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1996 թ. 747000 2 1494000 0
10. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1997 թ. 1042200 2 2084400 0
11. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1997 թ. 725000 2 1450000 0
12. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1999 թ. 1054500 1 10574500 0
13. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1999 թ. 15475000 1 15475000 0
14. Համակարգիչ` լրակազմով (էկրան, պրոցեսոր, ստեղնաշար, մկնիկ) 1999 թ. 18821500 1 18821500 0
15. Գրատախտակ (սպիտակ) 1999 թ. 80000 1 80000 0
16. Մոնիտոր 1999 թ. 325000 1 325000 0
17. Դիզել 1998 թ. 604500 1 604500 0
18. Կաբել 1999 թ. 71843 1 71843 0
19. Պատճենահանման սարք 1997 թ. 163500 3 490500 0
20. Անընդհատ էլ. սարք 1999 թ. 125000 1 125000 0
21. Պոլկա (փոքր) 1999 թ. 44560 3 133680 0
22. Պոլկա (մեծ) 1999 թ. 168000 5 840000 0
23. Հեռուստացույցի էկրան 1999 թ. 167500 1 167500 0
24. Էլեկտրակաբել 1999 թ. 165000 2 330000 0
25. Անտենայի կաբել 1999 թ. 161000 1 161000 0
26. Անիվավոր աթոռ 1999 թ. 60000 1 60000 0
27. Գրապահարան (դռներով) 1995 թ. 105000 5 525000 0
28. Երկաթյա պահարան 1995 թ. 180000 1 180000 0
29. Աթոռ (անիվներով) 1995 թ. 51205 5 256025 0
30. Անընդհատ էլ. սարք 1998 թ. 125000 1 125000 0
31. Համակարգչի սեղան (սպիտակ) 1996 թ. 36000 1 36000 0
32. Սեղան` օվալաձև 1999 թ. 100000 1 100000 0
33. Գրամեքենա (անգլերեն տառաշարով) 1999 թ. 86000 1 86000 0
34. Սեղան` համակարգչի 1998 թ. 26617 3 79851 0
35. Գրասեղան 1999 թ. 86000 1 86000 0
36. Երկտեղանի բազկաթոռ 1996 թ. 193500 3 580500 0
37. Պրոցեսոր 1995 թ. 110000 2 220000 0
38. Երկաթյա պահարան 1995 թ. 80000 1 80000 0
39. Գրասեղան 1995 թ. 54000 1 54000 0
40. Մարտկոց UPS 1995 թ. 1310000 1 1310000 0
41. Տպագրական մեքենա 1994 թ. 22000 1 22000 0
42. Բաք` բենզինի 1997 թ. 42020 1 42020 0
43. Բաք` բենզինի 1997 թ. 61400 1 61400 0
44. Գրատախտակ 1997 թ. 31600 1 31600 0
45. Գրատախտակ 1997 թ. 28500 1 28500 0
46. Ավտոմեքենա «ԳԱԶ- 322100», 762 SL 64 1996 թ. 8410000 1 8410000 0
47. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029», 239 ԼԼ 01 1996 թ. 4853600 1 4853600 0
48. Ավտոմագնիտոլա 1998 թ. 61200 1 61200 0
49. Դիզելային գեներատոր 1996 թ. 26759484 1 26759484 0
50. Օդափոխիչ 1999 թ. 897840 1 897840 0
51. Անիվավոր աթոռ 1999 թ. 45800 12 549600 0
52. Գրասեղան 1994 թ. 58000 2 116000 0
53. Չհրկիզվող պահարան 1999 թ. 219820 1 219820 0
54. Պատճենահանման սարք 1997 թ. 550000 1 550000 0
55. Մետաղական դարակ 1997 թ. 55000 4 220000 0
56. Գրասեղան` օվալաձև 1999 թ. 279000 1 279000 0
57. Ճառագայթային տպիչ 1999 թ. 39717000 1 39717000 0
58. Ռադիոմոդեմների ստուգման սարք 1999 թ. 675650 2 1351300 0
59. Ռադիոկայան 1999 թ. 9960000 1 9960000 0
60. Սերվեր` ցանցային 1999 թ. 85000 1 85000 0
61. Անընդհատ էլ. սարք 1999 թ. 85000 3 255000 0
62. Մինի հեռախոսային կայան 1999 թ. 5490000 1 5490000 0
63. Պատճենահանման սարք 1999 թ. 649652 2 1299304 0
64. Ցանցային միացման սարք 1998 թ. 314000 2 628000 0
65. Պլոտեր 1998 թ. 4418500 1 4418500 0
66. Գրատախտակ (սպիտակ) 1998 թ. 36000 3 108000 0
67. Գրասեղան (սպիտակ) 1966 թ 143374 7 1003618 0
68. Սեղան (մեծ) 1994 թ. 264110 1 264110 0
69. Սեյֆ (փոքր) 1994 թ. 165000 1 165000 0
70. Աշխատանքային կենտրոն 1995 թ. 614050 2 1228100 0
71. Թղթադարակ 1995 թ. 36400 2 72800 0
72. Ժամացույց էլ. 1994 թ. 26500 1 26500 0
73. Անընդհատ էլ. սարք 1995 թ. 346000 1 346000 0
74. Գրասեղան 1994 թ. 65000 1 65000 0
75. Համակարգչի սեղան 1997 թ. 29167 4 116668 0
76. Կոնֆերենց կահույք 1994 թ. 2195000 1 2195000 0
77. Բազկաթոռ (անիվավոր) 1996 թ. 44080 13 573040 0
78. Գրատախտակի էկրան 1997 թ. 115000 1 115000 0
79. Համակարգչի պրոյեկտոր 1997 թ. 125000 1 125000 0
80. Գրասեղան (սպիտակ) 1995 թ. 158000 1 158000 0
81. Տպող սարք «D 690C» 1995 թ. 212000 3 636000 0
82. Տպող սարք «LG 1100» 1995 թ. 225000 10 2250000 0
83. UPS 1995 թ. 85000 9 765000 0
84. UPS 1995 թ. 75000 1 75000 0
85. Գրասեղան (սև) 1994 թ. 54000 6 324000 0
86. Գրասեղան 1994 թ. 100000 13 1300000 0
87. Կողասեղան` օվալաձև 1995 թ. 58000 3 174000 0
88. Կողասեղան` սև 1994 թ. 26817 16 429072 0
89. Գրապահարան 1998 թ. 74125 32 2372000 0
90. Օդափոխիչ 1999 թ. 721500 9 6493500 0
91. Շարժական աթոռ 1995 թ. 35000 10 350000 0
92. Բազկաթոռ 1995 թ. 45820 1 45820 0
93. Օդափոխիչ 1999 թ. 618500 3 1855500 0
94. Պատճենահանման սարք-50 1995 թ. 649652 1 649652 0
95. Ֆաքս 1995 թ. 193875 2 387750 0
96. Տպող սարք «LG6P» 1995 թ. 171000 3 513000 0
97. Հեռուստացույց 1998 թ. 464962 1 464962 0
98. Տեսամագնիտոֆոն 1998 թ. 420000 1 420000 0
99. Կոնդիցիոներ 1999 թ. 824500 15 12367500 0
100. Գրասենյակային կահույք (32 միավոր) 2001 թ. 17040201 1 17040201 2726432
101. Գրապահարան 2001 թ. 51205 6 307230 49157
102. Ֆաքս 2001 թ. 75600 1 75600 0
103. Ժամացույց 2001 թ. 26500 1 26500 0
104. Պատճենահանման սարք 2001 թ. 1105300 1 1105300 0
105. Սառնարան 2001 թ. 575800 1 575800 92128
106. Ամսագրի սեղանիկ 2001 թ. 193500 1 193500 0
107. Բազկաթոռ 1997 թ. 26000 1 26000 0
108. Տպող սարք «LG 6P» 1997 թ. 310000 1 310000 0
109. Ժամացույց էլ. 1997 թ. 26000 1 26000 0
110. Ժամացույց` էլեմենտով 1997 թ. 26000 1 26000 0
111. Գրապահարան 1997 թ. 27500 2 55000 0
112. Քարթրիջ 1999 թ. 87000 1 87000 0
113. Տպող սարք 1998 թ. 500000 1 500000 0
114. Սեղան 1997 թ. 28400 1 28400 0
115. APC Symetra battary 2006 թ. 482484 1 482484 192994
116. Battary replatement kit for SU 2200 2006 թ. 268812.5 2 537625 215050
117. Battary replatement kit for BP 1000 2006 թ. 93189 2 186378 74552
  Ընդամենը (01.06.2008 թ.)       246523902 3350313

 

NN
ը/կ
 Անվանումը   Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
  Մնացորդային
արժեքը (դրամ)
1. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ   357327   0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2018, N 705-Ն 30.06.2018, N 866-Ն
18.09.2014, N 1004-Ն 23.10.2014, N 866-Ն
03.04.2014, N 352-Ն 17.04.2014, N 866-Ն
19.04.2012, N 477-Ն 12.05.2012, N 866-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան