041.0544.20.11.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1997 թվականի N 544
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կանոնադրությունը, ապարատի և համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 193 որոշման 1-ին կետը` ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Նախարարի աշխատակազմ
Իրավաբանական և կադրերի վարչություն
Առաջին բաժին
Լրատվական կենտրոն
Տնտեսագիտական վարչություն
Հակամենաշնորհային քաղաքականության և լիցենզիաների վարչություն
Ռազմամոբիլիզացիոն վարչություն
Հեռահաղորդակցության վարչություն
Փոստային վարչություն
Արտաքին հարաբերությունների բաժին
Ընդհանուր բաժին