«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014471
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հոկտեմբերի 2014 թ. |
թիվ 258-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2014 թվականի նոյեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
|
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 258-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրա մասունքներով Աջը: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է «2014, ՌՆԿԳ» և նախշ: Ձախ եզրագծերով ուղղահայաց մակագրված են «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» և «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
25,0 գ |
Չափը |
27,0x47,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
մինչև 2500 հատ |
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|