«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1678-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՆԱԼԻՏԻԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 02.10.14 N 1081-Ն)
1. Օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների կրկնօրինակների առնվազն 5 տոկոսը ենթակա են հսկողական անալիզների:
2. Հսկողական անալիզներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Անալիտիկ» պետական փակ բաժնետիրական ընկերությունում:
(2-րդ կետը փոփ. 02.10.14 N 1081-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 02.10.14 N 1081-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2014, N 1081-Ն | 16.10.2014, N 1678-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|