Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 հոկտեմբերի 2016 թվականի N 39
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կողմից Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 3/3 հասցեում գտնվող շենքի ձեռքբերման միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2016 թ. հոկտեմբերի 14 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 6-ի նիստի N 39  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN ը/կ  | 
 Միջոցառումները  | 
 Իրականացման ժամկետը  | 
 Պատասխանատու կատարողը  | 
 Համակատարողը  | 
 ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 1.  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի և «Համագործակցություն» ՍՊԸ-ի միջև 27.03.2015 թ. կնքված ք.Երևան, Վ.Սարգսյան փող. 3/3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի լուծում՝ վճարված 277752 ՀՀ դրամ գումարի վերադարձով, անշարժ գույքի նկատմամբ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի վերականգնում  | 
 31.10.2016 թ.  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին  | 
 «Համագործակցություն» ՍՊԸ (համաձայնությամբ)  | 
 ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։  | 
| 
 2.  | 
 «Համագործակցություն» ՍՊԸ-ի և մասնակիցների միջև կնքված առուվաճառքի նախնական պայմանագրերից ծագած իրավունքների ցեսիայի պայմանագրերի լուծում՝ մասնակի չկատարման հիմքով: Ընկերության մասնակիցների ժողովի որոշում 1-ին և 2-րդ կետերի մասին համաձայնություն տալու վերաբերյալ: ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական գույքն օտարելու մասին» N1675-Ն որոշման հիմքով կնքված նախնական պայմանագրերով սահմանված իրավունքների վերականգնում:  | 
 31.10.2016 թ.  | 
 «Համագործակցություն» ՍՊԸ (համաձայնությամբ)  | 
 ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։  | |
| 
 3.  | 
 ՀՀ կառավարության որոշմամբ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացման համար ՀՀ պետական բյուջեից 644 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի հատկացում՝ Վ.Սարգսյան 3 այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր ֆիզիկական անձանց իրական վնասի դիմաց հրաժարագնի վճարում:  | 
 30.11.2016 թ.  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին  | 
 ՀՀ պետական բյուջե  | |
| 
 4.  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ՀՀ պետական բյուջեից գումարի հատկացում Վ. Սարգսյան 3 այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը մասնակիցներից գնելու համար՝ 3 356 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով  | 
 30.11.2016 թ.  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն  | 
 ՀՀ պետական բյուջե  | |
| 
 5.  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով ՀՀ պետական բյուջեից գումարի հատկացում շենքի ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման համար:  | 
 30.11.2016թ.  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին  | 
 ՀՀ պետական բյուջե  | |
| 
 6.  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ին կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով Վ.Սարգսյան 3/3 շենքի առաձնացում և ամրացում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղակայելու համար:  | 
 Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո  | 
 «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն իրականացնող մարմին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։  |