Գլխավոր տեղեկություն
Համար
N 911-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2014-11.12.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067) Հոդ.812
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 911-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՑ ԷԼԻՏԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում 2014 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, կնքելով գործակալության պայմանագիր, լիազորել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

1) կազմակերպել Հայաստանի Հանրապետության 2013-2018 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շահառուներից մինչև 320 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` մեկ կիլոգրամը` 190 դրամով, և նույն ծրագրի շրջանակներում վերադարձված 40 տոննա էլիտային վերարտադրության սերմացուների հետ միասին հատկացումը 2014 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներին.

2) կազմակերպել 2013 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներից մինչև 2910,8 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` մեկ կիլոգրամը` 170 դրամով, և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող` վերադարձվելիք` մինչև 1086,2 տոննա առաջին վերարտադրության սերմացուի հետ միասին (2910,8 + 1086,2 = 3997), սույն որոշման հավելվածում նշված չափաքանակներով, հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր` սերմացուների հանձնման և ընդունման աշխատանքները նախատեսելով համապատասխան մարզկենտրոններում.

3) ծրագիրը 2014 թվականին իրականացնելու համար, բացի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված 550000,0 հազ. դրամից, թույլատրել օգտագործել նաև մինչև 18000,0 հազ. դրամ` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվից:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) համայնքների ղեկավարների միջոցով ապահովել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների տեղափոխումը մարզկենտրոններից համապատասխան համայնքներ.

2) 2015 թվականի բերքահավաքից հետո ապահովել սույն որոշման հավելվածի համաձայն ստացած սերմերի գումարների հավաքագրումը` մեկ կիլոգրամը` 80 դրամով` 1:2 փոխհարաբերությամբ, և դրանց փոխանցումը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի «2014 թվական» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2014 թվական

Նախատեսվում է հանրապետության սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել մինչև 360 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 1200 հեկտար տարածության վրա` 300 կգ/հա ցանքի նորմայով:

Հիմք ընդունելով հողի սեփականության կամ վարձակալության վկայականները, հողատարածքների ընտրության արդյունքում առավելություն տալով խոշոր հողատարածք ունեցողներին` էլիտային վերարտադրության սերմացուն կհատկացվի շահառուներին` 2015 թվականին 1:2 փոխհարաբերությամբ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու վերադարձնելու պայմանով, «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, համայնքի ղեկավարի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Նույն պայմանագրով կամրագրվեն նաև հողի մշակության, կիրառվող ագրոտեխնիկայի և սերմացուի վերադարձի պայմանները: Սերմացուի հատկացումից հետո կկատարվի փաստացի ցանքերի ուսումնասիրություն:

Արդյունքում` 2015 թվականին նախատեսվում է հետ ստանալ մինչև 720 տոննա (360 x 2) առաջին վերարտադրության սերմացու, որը պետք է ունենա ծագումը և որակը հավաստող փաստաթղթեր:

Սերմացուները 1:2 փոխհարաբերությամբ վերադարձնելուց հետո տնտեսավարողների մոտ մնացած քանակությունը կտնօրինվի վերջիններիս կողմից` ըստ իրենց հայեցողության:

2015 թվականին վերադարձված` մինչև 720 տոննա և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված պահանջարկի հիման վրա շահառուներից գնված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պայմանագրային հիմունքներով կտրամադրվի Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանները պայմանագրային հիմունքներով` մինչև 720 տոննա և իրենց պահանջարկի հիման վրա գնված առաջին վերարտադրության սերմացուն կհատկացնեն մարզի հողօգտագործողներին` առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով` 2016 թվականին բերքահավաքից հետո ապահովելով սերմերի գումարների հավաքագրումը` 1:2 փոխհարաբերությամբ պարենային ցորենի արժեքի չափով, և «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին փոխանցումը:

Պարենային ցորենի արժեքը կսահմանվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Տեղական սերմնարտադրողների կարողությունները հզորացնելու, սերմնաբուծության զարգացման և ցորենի արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով առաջարկվում է ծրագրի իրականացման տարիներին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարում կուտակված գումարն օգտագործել հետևյալ նպատակներով`

ա) սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ և մատչելի գներով հատկացնել հանրապետության բարձր վերարտադրության սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին ու ֆերմերներին.

բ) սերմնաբուծության զարգացման համար ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ` հանրապետության բարձր վերարտադրության (սուպերէլիտա, էլիտա) սերմացուներ արտադրող պետական կամ մասնավոր ընկերություններին և ֆերմերներին մատչելի գներով տրամադրելու նպատակով:

Նկատի ունենալով ցորենի ռազմավարական նշանակությունը` նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել հողօգտագործողների շահագրգռվածությունը ցորենի մշակության նկատմամբ` վերջինիս ցանքատարածությունները 2014 թվականին հասցնելու 110-115 հազ. հեկտարի և 30-31 ց/հա միջին բերքատվության, որի պայմաններում 2015 թվականին կարտադրվի 330-350 հազ. տոննա ցորեն, կամ 2010 թվականին կանխատեսվող 160-170 հազ. տոննայից ավելի արտադրել 170-190 հազ. տոննա ցորեն: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու արտերկրից ցորենի ներմուծումը և ինքնաբավության մակարդակը հանրապետությունում 37 տոկոսից հասցնելու 50-55 տոկոսի:»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 911-Ն որոշման

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ

 Անվանումը

Հատկացվող սերմացուի քանակը

(տոննա)

Արագածոտն

75

Արարատ

75

Արմավիր

298

Գեղարքունիք

114

Լոռի

320

Կոտայք

6

Շիրակ

1900

Սյունիք

700

Վայոց ձոր

42

Տավուշ

457

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ

10

 Ընդամենը

3997

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2014, N 1361-Ն 11.12.2014, N 911-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան