ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 ապրիլի 2014 թ. |
թիվ 93-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԱՐՏՅՈՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 684) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկարագրական մաս
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2014 թվականի փետրվարի 14-ին Ա/Ձ Արտյոմ Մուսինյան (լիցենզիա թիվ 684) փոխանակման կետում իրականացված ստուգման արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցներին տրամադրված 13.02.2014-14.02.2014թթ. տեսաձայնագրությունների դիտման արդյունքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները.
● Փոխանակման կետի աշխատակիցը արտարժույթի առուվաճառքի մի շարք գործարքներ չի կատարել փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղի միջոցով (մասնավորապես՝ 13.02.2014թ-ի 15:07-15:08, 16:58-16:59 և 14.02.2014թ-ի 11:04-11:05 ժամերի տեսաձայնագրություններ),● Փոխանակման կետի աշխատակիցը արտարժույթի առուվաճառքի մի շարք գործարքներ չի գրանցել էլեկտրոնային գրանցամատյանում և հաճախորդներին չի տրամադրել անդորրագրեր (մասնավորապես՝ 14.02.2014թ-ի 11:31-11:36, 12:23-12:25 ժամերի տեսաձայնագրություններ):
Նշված փաստերը հանգեցնում են Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 58-րդ, 75-րդ և 80-րդ կետերի պահանջների խախտմանը:
Պատճառաբանական մաս
Ծանուցմամբ Փոխանակման կետը տեղեկացվել է Կենտրոնական բանկի լիցենզավորման ու վերահսկողության հանձնաժողովի նիստին Փոխանակման կետի կողմից խախտման հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքի մասին, և հաշվի առնելով փոխանակման կետի շահերը հանձնաժողովին ներկայացնել պատասխանատվության միջոցի ընտրության հարցում Փոխանակման կետի կարծիքը, ինչպես նաև առաջարկվել է ներկայացնել բացատրություններ:
Փոխանակման կետի բացատրությունները
Փոխանակման կետը 2014 թվականի մարտի 17-ին սահմանված կարգով ծանուցվել է 2014 թվականի մարտի 11-ի թիվ 684/1 արձանագրությամբ սկսված վարույթի վերաբերյալ և 2014 թվականի մարտի 21-ի թիվ 684-02/05 գրությամբ հայտնել է, որ արձանագրության առաջին կետի խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներից նախընտրում է լիցենզիայի կասեցումը և խնդրել է կասեցնել այն հնարավոր կարճ ժամկետով, քանի որ փոխանակման կետի գործունեությունը ղեկավարի միակ եկամտի աղբյուրն է: Արձանագրության երկրորդ կետի վերաբերյալ փոխանակման կետը նշել է, որ տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ կատարված գործողությունների ընթացքում չի կատարվել դրամափոխանակություն, ուստի չի ընդունել երկրորդ կետով նկարագրված խախտումը:
Կենտրոնական բանկի դիրքորոշումը
Կենտրոնական բանկի կողմից Փոխանակման կետի բացատրություններն արձանագրված երկրորդ խախտման վերաբերյալ չեն կարող ընդունելի համարվել, քանի որ Արտյոմ Մուսինյան Ա/Ձ փոխանակման կետի կողմից տրամադրված 13.02.2014-14.02.2014թթ. տեսաձայնագրությունները ակնհայտ վկայում են, որ սույն որոշման երկրորդ կետով նկարագրված գործարքները հանդիսացել են արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ:
Սույն որոշմամբ նկարագրված խախտումները թույլ տալու համար փոխանակման կետի նկատմամբ պատասխանատվության միջոցները նախատեսված են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն՝ Կենտրոնական բանկի լիցենզավորած անձանց կողմից արժութային օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջի (պահանջների) խախտում թույլ տալու համար պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջը (պահանջները) կրկին խախտելու դեպքում Կենտրոնական բանկը մինչև մեկ տարի ժամկետով կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, և 6-րդ մասով, որի համաձայն՝ արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի) կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ փոխանակման կետի ղեկավարը թե՛ գրավոր և թե՛ բանավոր բացատրություններում խնդրել է պատասխանատվության միջոց կիրառելիս ընտրել տուգանքի փոխարեն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլընտրանքային տարբերակը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2014 թվականի ապրիլի 2-ի թիվ 15 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սույն որոշման 2-րդ կետով նկարագրված խախտումը թույլ տալու համար ուժը կորցրած ճանաչել «ԱՐՏՅՈՄ ՄՈՒՍԻՆՅԱՆ» Ա/Ձ փոխանակման կետի գործունեության լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Փոխանակման կետ մուտքագրվելու կամ Փոխանակման կետի` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. ապրիլի 22 Երևան |